04:47 | 20.12.12 | Նորություններ | 3093

ԱրմենՏել-ը գործարկեց Hi-Line ծառայության նոր սակագնային փաթեթ`Like+

Beeline-ը գործարկել է Hi-Line ծառայության նոր անսահմանափակ սակագնային փաթեթ`Like+: Նոր փաթեթում ինտերնետի արագությունը կազմում է մինչեւ 3Մբ/վ, իսկ փաթեթի ամսական արժեքը 6000 դրամ է:

Hi-Line ծառայության բոլոր գործող բաժանորդներն, այդ թվում նրանք ովքեր «ԱրմենՏել» ընկերությունից ապառիկ ձեռք են բերել նոթբուք կամ նեթբուք տարաժամկետ վճարման կամ վարձակալման պայմանով, կարող են անցում կատարել դեպի  «Like+» անսահմանափակ սակագնային փաթեթ: Անցումը մեկ սակագնային փաթեթից մյուսին անվճար է:

«3Մբ/վ արագությունը մեծ ժողովրդականություն է վայելում մեր բաժանորդների շրջանում եւ այս սակագնային փաթեթի շնորհիվ մեր բաժանորդները, կարող են օգտվել Beeline Ինտերնետից ավելի հարմարավետ պայմաններով»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Hi-Line անսահմանափակ «Like+» սակագնային փաթեթների բաժանորդները  պայմանագիրը կնքելու/վերակնքելու պահից սկսած առաջին 12 ամսվա ընթացքում իրավունք ունեն անցում կատարել միայն «Stream»  սակագնային փաթեթին: