Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը
05:03 | 18.12.12 | Նորություններ | 3382
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia ընկերությունը մեկնարկում է OrangePremier ծրագիրը, որի նպատակն է բացառիկ ուշադրության արժանացնել ընկերության ամենահավատարիմ բաժանորդներին, ովքեր ավելի քան 12 ամիս եղել են Orange-ի բաժանորդ եւ ակտիվորեն օգտվել են ընկերության ձայնային ծառայություններից:
Ինչպես հայտնել է Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, ծրագրին հնարավորություն կունենան մասնակցել միայն Orange-ի կողմից ընտրված բաժանորդները, որոնք կպարգեւատրվեն եւ նրանց հատուկ մոտեցում կցուցաբերվի:
Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը պարզաբանել է, որ Orange Premier-ի բաժանորդները ընկերության ցանկացած խանութում հեռախոս կամ սմարթֆոն գնելիս, կստանան ավելի երկար սպասարկում՝ 18-ից մինչեւ 24 ամիս: Բացի այդ, նրանք կվայելեն անհատական սպասարկում ու հնարավորություն կունենան նախապես տեղեկանալու ընկերության լավագույն առաջարկների մասին:
Արամ Մկրտչյանը նշել է, որ Orange Premier-ի բաժանորդները հնարավորություն կունենան օգտվելու նաեւ Orange-ի գործընկեր կազմակերպությունների, մասնավորապես՝ Austrian Airlines-ի, Արթուրս Աղվերան Ռեզորտ-ի, Orange Ֆիթնես-ի եւ ժամանցի, առեւտրի ու հանգստի ոլորտի այլ կազմակերպությունների բացառիկ առաջարկներից:
Բաժանորդների այդ բազան կվերանայվի 6 ամիսը մեկ: Այս պահին ցանկում ընդգրկված է մոտ 5000 բաժանորդ: