03:07 | 12.12.12 | Նորություններ | 1236

Ստորագրվել է հուշագիր Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին

Երեւան/Մեդիամաքս/. Սիլիկոնյան հովտի Plug & Play տեխնոլոգիական կենտրոնում պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանի ներկայացուցչության բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

Կենտրոնում տեղի է ունեցել նաեւ Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռման հուշագրի ստորագրությունը:

«Այս ներկայացուցչությունն իր աշխատանքները սկսում է բավականին լավ հիմքի  վրա: Այդ հիմքը Սիլիկոնյան հովտում գործող հայկական ձեռնարկություններն են, հայկական ներուժը, որը կազմակերպվել է երիտասարդ գործարարների եւ մասնագետների շնորհիվ: Ստեղծվել է մի ցանց, որը ներառում է 200 փոքր եւ միջին ընկերություններ՝ հայկական ներուժի մասնակցությամբ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանը կարեւորել է  պետություն-մասնավոր համագործակցության ներքո Վենչուրային հիմնադրամի ստեղծումը:

«Ստորագրվել է նաեւ Հայաստանում չիպերի արտադրության նոր գործարանի կառուցման հուշագիր: Մենք ունենալու ենք ոչ միայն ծրագրավորող ընկերություններ, այլեւ չիպերի արտադրություն»,- նշել է վարչապետը: