07:08 | 06.12.12 | Նորություններ | 3454
Երեւան/Մեդիամաքս/. Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան ԱրմենՏելի (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ կազմակերպում է արտաճանապարհային մեքենաների Jeep Trial կարգի միջազգային «Զանգեզուր Extreme 2012» բաց մրցարշավ, որը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում:
Մասնակիցները կհաղթահարեն արհեստական եւ բնական խոչընդոտներով դժվար անցանելի ճանապարհներ: Մրցուղու հատվածներից մեկը նախատեսում է ավտովերհանի կիրառում: Հաղթող կճանաչվեն այն մարզիկները, որոնք ամենաարագ կհաղթահարեն մրցուղին` նվազագույն տուգանային միավորներով, հայտնել են ԱրմենՏելում:
«Առաջիկա մրցույթով մենք ամփոփում ենք 2012 թ-ի արտաճանապարհային մեքենաների Էքստրեմալ սպորտաձեւի աշուն-ձմեռ մրցաշարը: «Ադրենալին» ասոցիացիայի հետ մեկ տարվա համագործակցության շրջանակում կաղզմակերպվել է Էքստրեմալ մարզաձեւերի 10 մրցույթ: «Զանգեզուր Extreme 2012» մրցույթը կդառնա Հայաստանի մարզերում կազմակերպված 5-րդ միջոցառումը: ԱրմենՏել ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական ռազմավարության շրջանակում ձգտում է հավասարապես աջակցել երիտասարդկան ծրագրերին ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Կապանում մրցույթը կանցկացվի առաջին անգամ եւ մենք վստահ ենք, որ կբաձրացնենք Էքստրեմալ մարզաձեւերի հանդեպ Սյունիքի մարզի երիտասարդների հետաքրքրվածությունը, դարձնելով հետագա մրցույթներն ավելի վառ, գունեղ եւ հետաքրքիր», - նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մրցույթին մասնակցելու համար հրավիրված են մարզիկներ Իրանից եւ Վրաստանից: Պրոֆեսիոնալ մարզիկների հետ միասին, ուժերը չափելու հնարավորություն կունենան նաեւ բոլոր ցանկացողները, ովքեր կհամապատասխանեն կանոնակարգի պահանջներին: Մանրամասների գրանցումը բաց է` «Ադրենալին» ասոցիացիայի 010228085 հեռախոսահամարով կամ ք. Կապան, Ռաֆայել Մինասյանի փ. 14 հասցեով: