00:59 | 03.12.12 | Նորություններ | 3284
Երեւան/Մեդիամաքս/. Արցախում հատուկ ուշադրություն է դարձվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը եւ նման մոտեցումը հիմնված է տնտեսական, գիտական ու քաղաքական բազմաթիվ գործոնների վրա, ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Դեկտեմբերի 1-ին Արցախում մեկնարկած «Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների լիդերների հանդիպում» ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահն ասել է, որ այս ուղղությամբ Արցախում իրականացվել է զգալի աշխատանք եւ հանրապետություն արդեն իսկ մուտք են գործել մի շարք հայտնի կազմակերպություններ:
Բակո Սահակյանը դրական է գնահատել նաեւ այն փաստը, որ Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակտիվորեն համագործակցում են առաջատար ընկերությունները, մասնավոր հատվածը եւ գիտակրթական հաստատությունները՝ հավելելով, որ մոտ ապագայում ոլորտի զարգացումը կսկսի ամենասկզբնական օղակից՝ դպրոցական երեխաներից: