00:35 | 23.11.12 | Նորություններ | 2883

Mail.Ru-ի Փոստը թարգմանվել է հայերեն

Երեւան/Մեդիամաքս/. Mail.Ru Փոստի ինտերֆեյսը թարգմանվել է հայերեն: Լեզուն կարելի է փոխել ներքեւի պանելի աջ անկյունում` մեկ քլիքի միջոցով: 

«Հայաստանի հարյուր հազարավոր բնակիչներ ամեն օր օգտվում են մեր ծառայությունից: Մենք ձգտում ենք աշխատանքը հնարավորինս հարմարավետ դարձնել եւ հասկանում ենք, թե որքան կարեւոր բաղադրիչ է հանդիսանում մայրենի լեզուն», - ասել է Mail.Ru Փոստի ղեկավար Սերգեյ Մարտինովը: 

LiveInternet-ի 2012 թվականի սեպտեմբերի տվյալներով, Հայաստանում Mail.Ru Փոստի օրական լսարանի ծավալը ավելի քան 40%-ով գերազանցել է նախորդ տարվա համանման ցուցանիշը: