01:42 | 13.11.12 | Նորություններ | 3390

ԱրմենՏել-ը գործարկել է «Չորսը մեկում» ծառայությունը մարզերի բնակիչների համար

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) գործարկել է «Չորսը մեկում» նոր ծառայություն`մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար:

Ծառայությունը հնարավորություն է տալիս մարզային սակագնային փաթեթներից որեւէ մեկին միանալիս ֆիզիկական անձանց ստանալ 300 անվճար բջջային ներցանցային րոպե եւ 100-ական անվճար ներցանցային SMS եւ MMS հաղորդագրություն, ինչպես նաեւ 100 ՄԲ շարժական ինտերնետ: Այս բոնուսները հավասար մասերով տրամադրվում են հաճախորդին ծառայությանը միանալուց հետո` առաջին 3 ամիսների ընթացքում: 

Մարզային սակագնային փաթեթների նոր բաժանորդները  կարող են միանալ ակցիային իրենց հեռախոսներից հավաքելով *311# անվճար հրահանգը: Գործող բաժանորդները կարող են միանալ ակցիային  հավաքելով *350# հրահանգը, հարցման արժեքը 350 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

«Շարունակելով վայելել էլ ավելի մեծ ժողովրդականություն շարժական ինտերնետն այսօր դարձել է այնքան պահանջված, որքան ձայնային կապի ծառայությունները: Հաշվի առնելով այս միտումը եւ ընդառաջ գնալով մեր բաժանորդների ցանկություններին մենք այս փաթեթում ներառել ենք շարժական ինտերնետի ծավալուն տրաֆիկ, ինչը հնարավորություն կընձեռնի մեր բաժանորդներին շատ մատչելի պայմաններով հասանելիություն ստանալ  Beeline բջջայն կապի բոլոր ծառայություններին», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հայաստանի մարզերի բնակիչների համար «ԱրմենՏել»-ն առաջարկում է «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» եւ «Շիրակ» մարզային սակագնային փաթեթներ: Մարզային սակագնային փաթեթների առանձնահատկությունը զանգերի ցածր սակագինն է: Սակագնային պլանի համանուն մարզում գտնվելիս, Beeline բջջային ցանցում մեկ զանգի արժեքը կազմում է 9 դրամ` անկախ խոսակցության տեւողությունից: