04:08 | 07.11.12 | Նորություններ | 4081

ԱրմենՏել. MNP-ի ներդրման փորձը հակասական է

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր ասել է, որ Հայաստանում բջջային հեռախոսահամարի փոխանցման ծառայության (Mobile Number Portability-MNP) ներդրման հարցը քննարկվում է ընկերությունում: 

Ելույթ ունենալով այսօր կայացած մամուլի ասուլիսում` Իգոր Կլիմկոն նկատել է, որ MNP ներդրման միջազգային փորձը հակասական է:

«Կան երկներ, որտեղ այս ծառայությունն իրոք պահանջված է եւ իր ներդրումն է ունեցել ոլորտի զարգացման մեջ: Սակայն, կան նաեւ օրինակներ, երբ ծառայությունը բացասական դեր է խաղացել օպերատորների եւ հեռահաղորդակցային ոլորտի զարգացման հարցում: Իմ կարծիքով, ոչ այդքան հաջող է եղել MNP-ի գործարկումը հարեւան Վրաստանում, որի շուկան շատ նման է մեր շուկային», - նշել է Իգոր Կլիմկոն:

ԱրմենՏել-ի գլխավոր տնօրենը նաեւ անդրադարձել է Հայաստանյան շուկայում չորրորդ բջջային օպերատորի մուտքի վերաբերյալ խոսակցություններին:

«Հայաստանում բջջային կապի զարգացումը շատ բարձր մակարդակի վրա է: Մեր գնահատականներով, Հայաստանում բջջային կապի ներթափանցման մակարդակն արդեն իսկ գերազանցում է 135%-ը: Չգիտեմ, թե որքան նպատակահարմար կլինի որեւէ մեկի համար մուտք գործել նման հագեցած շուկա», - նշել է Իգոր Կլիմկոն: