03:47 | 05.11.12 | Նորություններ | 3480
Երեւան/Մեդիամաքս/. Օրանժ Արմենիան գործունեության երրորդ տարին ամփոփում է 600 հազ. բաժանորդներով, որոնցից 80 հազարը օգտվում են ինտերնետ-ծառայություններից, այսօր ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Նա ասել է, որ 2012-ի IV եռամսյակը առաջինն է ընկերության գործունեության ընթացքում, երբ ծախսերը եւ եկամուտները հավասարակշռվում են, իսկ 2013-ի վերջին ակնկալվում է, որ ընկերությունը դուրս կգա ինքնաֆինանսավորման մակարդակի վրա եւ կսկսի հետ բերել ներդրումները՝ գործունեություն ծավալելով «առանց հայրիկի կամ մայրիկի օգնության»:
Ֆրանսիս Ժելիբտերի փոխանցմամբ, 2012-ի ընթացքում Օրանժ Արմենիայի ներդրումները Հայաստանում կկազմեն շուրջ 7 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 21 մլրդ: