05:39 | 30.10.12 | Նորություններ | 2325
Երեւան/Մեդիամաքս/. Mail.Ru Group ընկերության փոխնախագահ, տեխնիկական տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանը այսօր Mail.Ru: Update կոնֆերանսին հայտարարել է սոցիալական ցանցերի հետ ինտեգրված`սեփական բրաուզերի փորձնական տարբերակի գործարկման մասին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ի հատուկ թղթակիցը Մոսկվայից, օգտատերերի ակտիվ մասնակցությամբ մշակված Mail.Ru-ի նոր բրաուզերը «Ամիգո» է կոչվում: Այն ինտեգրված է Օդնոկլասնիկի, ՎԿոնտակտե, Մոյ Միր եւ Facebook սոցիալական ցանցերի հետ:
Այս սոցիալական ցանցերի միջեւ անցում կարելի է կատարել մեկ «քլիքով»:
«Բրաուզերը թույլ է տալիս սոցցանցերում միշտ օն-լայն լինել, իմանալ, թե ե՞րբ այն մարդը, ում հետ ցանկանում եք խոսել, եկավ օն-լայն: Կարող եք նաեւ տեսնել ձեր ընկերների կողմից սոցցանցերում արված բոլոր թարմացումները», - ասել է Վլադիմիր Գաբրիելյանը: