07:12 | 18.10.12 | Նորություններ | 2883

Յունիբանկի քարտապանները կստանան լրացուցիչ ինտերնետ-արագություն Ucom-ից եւ Interactive TV-ից

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը Ucom եւ Interactive TV ընկերությունների հետ համատեղ հատուկ առաջարկ է մշակել իր քարտապանների համար: 

Այսուհետ «Մագնիս» արտոնությունների ծրագրի շրջանակներում նշված ընկերությունները  Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն լրացուցիչ ինտերնետ-արագություն:

Մասնավորապես, U! Net Starter (8 մբ/վրկ) կամ Triple Play Classic (15 մբ/վրկ)  ինտերնետ փաթեթների ձեւակերպման ժամանակ Ucom ընկերությունը հաճախորդներին կտրամադրի, համապատասխանաբար, 2 մբ/վրկ եւ 5 մբ/վրկ ինտերնետ:

Interactive TV ընկերությունը Inter box, Active box, Home box կամ Full box  փաթեթների ձեռքբերման ժամանակ հաճախորդներին կտրամադրի 1 մբ/վրկ լրացուցիչ ինտերնետ-արագություն:

Ակցիան գործում է ինչպես նոր, այնպես էլ մինչ այդ բաժանորդագրված հաճախորդների համար, եթե նրանք հանդիսանում են  Յունիբանկի քարտապան:

Յուրաքանչյուր հաճախորդ, որը Յունիբանկում ձեւակերպում է ցանկացած քարտ, դառնում է «Մագնիս» ծրագրի մասնակից, ուր ընդգրկված են մոտ 120 կազմակերպություններ, որոնք Յունիբանկի քարտապաններին տրամադրում են մինչեւ 40% զեղչեր: