07:49 | 09.10.12 | Նորություններ | 3064

Եվս 10 քաղաք միացավ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի ցանցին

Երեւան/Մեդիամաքս/. «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ–ից ուրախ են տեղեկացնել, որ ընկերության համապետական ծածկույթի տվյալների փոխանցման ցանցի ծառայություններն այժմ հասանելի են դարձել Հայաստանի եւս 10 քաղաքներում:

Ցանցին նոր միացած քաղաքներն են՝ Ամասիա, Աշոցք, Ախուրյան, Թալին, Մարալիկ, Բերդ, Ճամբարակ, Վարդենիս, Վայք եւ Մեղրի:

Նշված բնակավայրերում շահագործման են հանձնվել ընկերության ցանցային հանգույցները, որոնց միջոցով մատուցվում են IP տարանցման, ինտերնետ հասանելիության, հեռախոսակապի, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) եւ այլ ծառայություններ: