04:24 | 28.09.12 | Նորություններ | 3574

ՎիվաՍել-ՄՏՍ-ը համակարգչային լսարան է բացել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Եղեգնաձորի մասնաճյուղը համալրել է 12 հզոր համակարգիչներով, ինտերնետ հասանելիությամբ լսարանով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող 3G երթուղիչով:

Լաբորատորիայում տեղադրված է լազերային տպիչ, ինտերակտիվ գրատախտակ իր լուսարձակով եւ փոխանջատիչ: Համալսարանի ՏՏ լաբորատորիայում կգործի նաեւ Wi-Fi անկյուն, հայտնել են ընկերությունում:
 
«Համացանցի տեղեկատվական հզոր բազան կարելի է հրաշալի ծառայեցնել կրթության նպատակներին: Դա թույլ կտա տնտեսել ժամանակը, բարձրացնել տեղեկացվածության մակարդակը եւ ձեռք բերել արագ որոշումներ կայացնելու հմտություն: Նման պայմանների առկայությունը կարեւոր է` ուսանողներին մասնագիտացման հարցում ուղղորդելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է կրթության ժամանակակից ենթակառուցվածքները հասանելի դարձնել նաեւ մարզերի ուսանողությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Ընկերությունում նշել են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցող 29 բուհից 16-ն արդեն ապահովվել են տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով: