05:44 | 20.09.12 | Նորություններ | 3202

ԱրմենՏելը հորդորում է օգտագործել միայն սերտիֆիկացված փոքր ԱՀԿ-եր

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ տեղեկացնում է իր բաժանորդներին այն մասին, որ վերջերս արձանագրվել են հանցավոր տարրերի կողմից տեղական (գրասենյակային) ավտոմատ հեռախոսային կայանների (ՏԱՀԿ/PBX) աշխատանքին հեռահար եղանակով ապօրինի միջամտելու դեպքեր:

Արդյունքում ՏԱՀԿ սեփականատերերի համարներից առանց իրենց իմացության կատարվել են միջազգային զանգեր եւ առաջացել են զգալի պարտքեր:

Այդ կապակցությամբ «ԱրմենՏել ՓԲԸ հիշեցնում  է, որ ՀՀ «էլեկտրոնային հաղորդակցության օրենքի» 55-րդ հոդվածի համաձայն, բաժանորդը պարտավոր է չօգտագործել չսերտիֆիկացված վերջնակետային սարքավորումներ: Օրենսդրական այս պահանջի կատարումը թույլ է տալիս խուսափել վերոնշյալ իրավիճակներից:

Միաժամանակ «ԱրմենՏել» ընկերությունը զգուշացնում է, որ չսերտիֆիկացված սարքավորումների միացման դեպքում բաժանորդն ամբողջությամբ կրում է դրանց օգտագործման ռիսկերը: