10:11 | 14.09.12 | Նորություններ | 1187
Երեւան/Մեդիամաքս/. Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) կազմակերպում է բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիայի (High Performance Computing) վերաբերյալ 4-օրյա սեմինար:
Սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 18-21-ը , Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում (Ալեք Մանուկյան 1, Երևանի պետական համալսարան, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մասնաշենք, 1-ն հարկ), հայտնել են ՁԻՀ-ում:
Սեմինարը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին, ժամը 10.00-ին: Այն կվարեն Հնդկաստանից ժամանած C-DAC կենտրոնի փորձագետները: Սեմինարի լեզուն անգլերեն է:
Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 17-ը նամակ ուղարկել info@armindia.am հասցեով՝ ներառելով ցանկացողի կոնտակտային տվյալները: