06:34 | 14.09.12 | Նորություններ | 4130

Beeline գրասենյակներում ձեռք բերելով սմարթֆոններ, հաճախորդները կստանան 300 MB ինտերնետ

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ն այսօր հայտնել է, որ սմարթֆոն գնող յուրաքանչյուր հաճախորդին կնվիրի 300 մեգաբայթ շարժական ինտերնետ:

Առաջարկը գործում է բոլոր ֆիզիկական անձանց համար, ովքեր սեպտեմբերի 14-ից 30-ը Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից ձեռք կբերեն սմարթֆոններ: Ակցիան գործում է նաեւ տարաժամկետ պայմանով սմարթֆոն գնելու դեպքում:

«Պատահական չէ մեր բաժանորդների համար հերթական նվերի ընտրությունը: «ԱրմենՏել»  ընկերությունն արձանագրում է սմարթֆոններից եւ շարժական ինտերնետից օգտվելու կայուն աճ: Ընդառաջելով հաճախորդների ցանկությունները, մենք ոչ միայն առաջարկում ենք սմարթֆոնների ձեռք բերման շահավետ պայմաններ, այլեւ հնարավորություն ենք ընձեռում փորձարկել ծառայությունները եւ հավելվածները: Հուսով ենք, որ մեր օգնությամբ հաճախորդները կբացահայտեն իրենց նոր սմարթֆոնների բոլոր հնարավորությունները», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Ի լրումն այս առաջարկի, Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում մինչեւ սեպտեմբերի վերջ ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել «արծաթ», «ոսկի», «պլատին» համարներ` կես գնով: Հաշվեկշիռը 1000, 3000 կամ 5000 դրամով լիցքավորելու դեպքում համապատասխանաբար «արծաթ», «ոսկի», «պլատին» համարի արժեքը կկազմի 2 500, 30 000, 70 000 դրամ: