14:13 | 06.09.12 | Նորություններ | 2864

ԱրմենՏելը վերսկսում է մարզային բաժանորդների համար ակցիան

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար ակցիայի վերսկսման մասին:

Ակցիայի շրջանակում մինչեւ 2012թ. հոկտեմբերի 15-ը Beeline շարժական կապի մարզային սակագնային փաթեթներից մեկին միանալիս ֆիզիկական անձիք կստանան 300 անվճար ներցանցային րոպե, 100-ական անվճար ներցանցային SMS եւ MMS հաղորդագրություն, ինչպես նաեւ 100 ՄԲ շարժական ինտերնետ: Այս բոնուսները հավասար մասերով տրամադրվում են հաճախորդին ակցիային միանալուց հետո` առաջին 3 ամիսների ընթացքում, հայտնել են ընկերությունում: 

«Անցկացնելով հերթական ակցիան մարզերում բնակվող մեր բաժանորդների համար` մենք տալիս ենք նրանց մտերիմների եւ ընկերների հետ մատչելի շփման եւս մեկ հնարավորություն:  Վստահ ենք, որ այս պարզ եւ հարմարավետ ակցիան կապահովի մեր հաճախորդների հաճելի եւ ուրախ շփումը ինչպես հեռախոսազրույցների, այնպես էլ հաղորդագրությունների եւ շարժական ինտերնետի միջոցով», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Մարզային սակագնային փաթեթների նոր բաժանորդները  կարող են միանալ ակցիային իրենց հեռախոսներից հավաքելով *311# անվճար հրահանգը: Գործող բաժանորդները կարող են միանալ ակցիային  հավաքելով *350# հրահանգը, հարցման արժեքը 350 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 0611 անվճար հեռախոսահամարով:

Մարզերի բնակիչների համար ԱրմենՏելն առաջարկում է «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» եւ «Շիրակ» մարզային սակագնային փաթեթներ: Մարզային սակագնային փաթեթների առանձնահատկություն զանգերի ցածր սակագինն է: Այսպես, սակագնային պլանի համանուն մարզում գտնվելիս, Beeline բջջային ցանցում մեկ զանգի արժեքը կազմում է 9 դրամ` անկախ խոսակցության տեւողությունից: