Երեւան/Մեդիամաքս/. «DigiTec Expo 2012» 8-րդ ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ին Երեւան Էքսպո կենտրոնում, որը գտնվում է Մերգելյան ինստիտուտի տարածքում:
Ցուցահանդեսի մասնակից շուրջ 130 հայաստանյան եւ արտասահմանյան ընկերություններ 3 օրվա ընթացքում կցուցադրեն նորարարական վերջին սարքավորումներն ու համակարգերը, ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումները, ծրագրային ապահովումները եւ այլն, հայտնել են միջոցառման կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ):
Միությունում հայտնել են, որ մինչ այժմ մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 60 կազմակերպություններ:
ԴիջիԹեք ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը Երեւանում: