Փոլ Չամբերսը
13:43 | 27.07.12 | Նորություններ | 951
Երեւան: Մեդիամաքս: Twitter միկրոբլոգային հարթակում օդանավակայանի պայթեցման մտադրության մասին հաղորդագրություն տարածած երիտասարդը հաղթել է այդ արարքի համար իր դեմ տարվող դատական գործում:
Հյուսիսային Իռլանդիայում բնակվող 27 ամյա Փոլ Չամբերսը 2011-ի մայիսին մեղադրվեց ահաբեկչական բնույթի սպառնալիքի տարածման մեջ:
Չամբերսը Twitter-ում գրել էր, որ կպայթեցնի Սաութ Յորքշիր քաղաքի օդանավակայանը, որը փակված էր ձյան առատ տեղումների պատճառով: Թվիթի բովանդակությունը հետեւյալն էր. «Գրողը տանի: Ռոբին Հուդ օդանավակայանը փակվել է: Դուք ունեք մի շաբաթից փոքր-ինչ ավել, որ ամեն ինչ կարգի բերեք, թե չէ ես կպայթեցնեմ այն»:
Մեղադրյալը բացատրել է, որ ուղարկել է չարաբաստիկ թվիթը իր 600 բաժանորդներին՝ վրդովված լինելով օդանավակայանի փակվելով, ինչը տեղի էր ունեցել 2010-ի հունվարին առատ ձյան տեղումների պատճառով:
«Երբեք չէի կարծում, որ որեւէ մեկը կարող է լուրջ վերաբերվել այս ապուշ կատակին», - ասել է երիտասարդը: