09:40 | 18.07.12 | Նորություններ | 2703

ABBYY-ն ներառել է ադրբեջաներենը իր Recognition Server-ի նոր տարբերակում

Երեւան: Մեդիամաքս: ABBYY ընկերությունն ավարտել է ադրբեջաներենի համար ձեւաբանություն նոր մոդուլի մշակումը եւ ներառել այն իր նոր Recognition Server 3.5-ում, որը սերվերային լուծում է սքաներից, ֆաքսից եւ բազմաֆունկցիոնալ սարքերից ստացված փաստաթղթերի եւ PDF ֆայլերի մշակման համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով ընկերության մամլո ծառայությանը, ձեւաբանության ընդգրկումը զգալիորեն կավելացնի ադրբեջաներեն տեքստերի ճանաչման աստիճանը, եւ կընդլայնի ABBYY-ի լուծման կիրառումը Ադրբեջանում իրականացվող ՏՀՏ-նախագծերում:

ABBYY-ի փոխնախագահ Արամ Փախչանյանը, ելույթ ունենալով անցյալ ամառ Երեւանում կայացած իր վարպետության դասին, ասել էր, որ հայերենը շուտով կընդգրկվի ABBYY Lingvo բառարանի լեզուների շարքում:

Արամ Փախչանյանը նշել էր, որ ընկերությունը մինչ այժմ չի մշակել բառարանի հայերեն տարբերակը հավանական գնորդների սակավության պատճառով եւ խոստովանել էր, որ ընկերությունը պատրաստ է անել դա անվճար եւ մեծ ակնկալիքներ չունի Հայաստանում բառարանի վաճառքից: