14:19 | 16.07.12 | Նորություններ | 2081
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) եւ «Գործարարության զարգացման եւ օժանդակման կենտրոն» ՀԿ-ն շարունակում են համագործակցությունը` նպաստելով Հայաստանի մարզերում համակարգչային գրագիտության բարձրացմանը:
ԱրմենՏել-ի աջակցությամբ ՀԿ-ն երեք տարի անընդմեջ Վանաձորում իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են դպրոցականների, ուսանողների, մանկավարժների համակարգչային գրագիտության բարձրացմանը: Ծրագրերին մասնակցել է շուրջ 400 դպրոցականներ եւ ուսանողներ Վանաձորից եւ Լոռու մարզի այլ համայնքներից (Ստեփանավան, Դսեղ, Մարգահովիտ, Փամբակ եւ այլն):
«Աջակցությունը երիտասարդությանը եւ կրթությանը` «ԱրմենՏել» ընկերության սոցիալական գործունեության հիմնական ուղղություններից է: Հաշվի առնելով այն, որ ժամանակակից աշխարհում համակարգչային հմտություններն անհրաժեշտ են գրեթե բոլոր բնագավառներում, «ԱրմենՏել» ընկերությունը ոչ միայն հովանավորում է կրթական ծրագրերը, այլ նաև մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդների համակարգչային գրագիտության բարձրացմանը: Միաժամանակ, մենք փորձում ենք ապահովել ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությունը ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաեւ մարզերի երեխաների համար», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: