11:04 | 11.07.12 | Նորություններ | 2291
Երեւան:Մեդիամաքս:Հուլիսի 13-ին Երեւանում կկայանա սեմինար, որի ընթացքում կորեացի մասնագետները կներկայացնեն էլեկտրոնային հասարակության ձեւավորման իրենց փորձը:
Սեմինարը կմեկնարկի հուլիսի 13-ին, ժամը 10:30-ին`Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում (հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ մաթեմատիկայի եւ
մեխանիկայի ֆակուլտետ):
Սեմինարի ընթացքում կքննարկվեն հետեւյալ թեմաները.
- Էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծում;
- Էլեկտրոնային կառավարում եւ ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարություն;
- GIDC (Government Integration Data Center);
- Վարչական տեղեկատվության փոխանակման համակարգ;
- Մոբայլ լուծումներ:
Սեմինարը կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Կորեայի կառավարության կողմից: