14:35 | 20.06.12 | Նորություններ | 3622

Samsung-ը եւ Orange-ը ներկայացրել են Galaxy S III-ը

Երեւան/Մեդիամաքս/. Samsung Electronics-ը եւ Orange Արմենիան այսօր Երեւանում ներկայացրել են GALAXY S-ի երրորդ սերնդի մոդելը՝ GALAXY S III-ը:

«Samsung-ը մեր հիմնական գործընկերներից է Հայաստանում եւ կարեւոր գործընկեր` Ֆրանս Տելեկոմ Խմբի համար, որի բազմաթիվ մոդելներ` հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետային համակարգիչներ, աքսեսուարներ, արդեն իսկ ներկայացված են մեր խանութներում: Ուրախ ենք այսօր մեր բաժանորդներին ներկայացնել Samsung-ի ամենավերջին ստեղծագործությունը` տպավորիչ ու ինովացիոն սմարթֆոն, որով արդեն կարելի է գրել եւ կարդալ հայատառ եւ որը կարելի է ձեռք բերել Դելֆին, Թիթեռ եւ Պանտերա բաժանորդագրությունների հետ միասին` հատուկ գնով», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Samsung GALAXY S III-ը կարելի է ձեռք բերել 350,000 դրամով, իսկ Orange-ի խանութներում բաժանորդագրվելով ամսական բաժանորդագրության ծառայություններից մեկին` սկսած 215,000 դրամից: Ի հավելումն իրենց ամսական բաժանորդագրության փաթեթում ներառված րոպեների եւ ինտերնետի ծավալի` Samsung GALAXY S III-ը գնելուց հետո առաջին մեկ տարվա ընթացքում Պանտերա սակագնային պլանի բաժանորդներն ամսական կստանան 250-1000ՄԲ լրացուցիչ թրաֆիկ: