11:04 | 15.06.12 | Նորություններ | 3287
Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ի Bravo.am նախագծի օրական լսարանը գերազանցել է 20 հազար այցելությունը:
Հունիսի 14-ին Google Analytics համակարգը www.Bravo.am կայքում գրանցել է մոտ 21 200 այցելություն:
«Մեզ ուրախացնում է այն փաստը, որ Bravo.am-ի լսարանը անշեղորեն աճում է: Ընդ որում, աճը օրգանական է` այն ապահովվում է առանց ուղղակի գովազդի եւ տարատեսակ հնարքների: Bravo.am-ում, ինչպես եւ Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի մյուս նախագծերում, շեշտը դրվում է սեփական որակյալ բովանդակության վրա, եւ դա գնահատվում է այցելուների կողմից: Կարեւոր է նաեւ այն փաստը, որ ժամանցային պորտալ լինելով, Bravo.am չի անցնում այն սահմանագիծը, որից հետո սկսվում է «դեղին մամուլը»», - ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի մաս են կազմում հետեւյալ նախագծերը.
www.Mediamax.am ;
www.Auto.am;
www.Banks.am;
www.Bravo.am;
www.Itel.am: