15:35 | 11.06.12 | Նորություններ | 2847

Տարոն Մարգարյանը հանձնարարել է անվճար WiFi կապով ապահովել մարդաշատ վայրերը, այգիներն ու պուրակները

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է անվճար WiFi կապով ապահովել մայրաքաղաքի մարդաշատ վայրերը, այգիներն ու պուրակները:

Այս մասին քաղաքապետն ասել է այսօր Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթուղիներում գործող ավտոբուսներում շարունակվում են WiFi կապով ապահովելու ուղղությամբ աշխատանքները: