ԱրմենՏել-ի տնօրեն Իգոր Կլիմկոն
10:55 | 07.06.12 | Նորություններ | 1752
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերության ֆիքսված կապի այլընտրանքային սակագնային փաթեթներից օգտվում են հիմնականում կորպորատիվ բաժանորդները, Մեդիամաքս-ին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Օպերատորի ֆիքսված կապի այլընտրանքային սակագնային փաթեթները ուժի մեջ են մտել ընթացիկ տարվա հունվարի 1-ից: Պլանները ենթադրում են ֆիզիկական անձ բաժանորդների համար երկու նոր տարբերակ եւ մեկ նոր տարբերակ իրավաբան անձ հանդիսացող բաժանորդների համար: