Երեւան: Մեդիամաքս:ԱրմենՏելը նախատեսում է 4G ցանցի գործարկել 2013 թվականից ոչ շուտ, Մեդիամաքս-ին ասել է ընկերության տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Իմ կարծիքով, 4G-ն հիմնականում դեռեւս իմիջային բնույթ է կրում: Շուկայում մեծ պահանջարկ չկա, քանի որ դեռեւս չկան այդ տեխնոլոգիայի հիման վրա աշխատող բավարար թվով սարքերը: Այդ պատճառով, կարծում եմ, որ մեզ համար 4G-ն այս տարվա հեռանկարը չէ», - ասել է Իգոր Կլիմկոն:
Նա նշել է, որ ԱրմենՏելի համար շատ հետաքրքիր կլինի հետեւել, թե որքանով է 4G ծառայությունը պահանջված մրցակցի մոտ (ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2011 թվականի վերջին հայտարարել էր Երեւանի կենտրոնում 4G/LTE ցանցի կոմերցիոն գործարկման մասին):
Ավելի վաղ Itel.am-ի հետ հարցազրույցում 2012 թվականին 4G ցանցի գործարկման մտադրության բացակայության մասին հայտնել էր նաեւ Orange Armenia գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: