18:48 | 23.05.12 | Նորություններ | 1853

Վաղը Orange-ի «Գտիր գնդակը» խաղի երկրորդ եւ վերջին փուլն է

Վաղը` մայիսի 24-ին, Orange-ի « Գտիր գնդակը» խաղը արդեն երկրորդ եւ վերջին անգամ ֆուտբոլասերներին դուրս կբերի Երեւանի փողոցներ, որտեղ նրանք իրենց սմարթֆոնների եւ ծրագրային հավելվածի շնորհիվ կփնտրեն Orange-ի խանութներից մեկում թաքցրած ՈՒԵՖԱ EURO 2012TM-ի Իտալիա-Իսպանիա հանդիպման պաշտոնական Adidas Tango12 գնդակը:

Բոլոր նրանք, ովքեր կգտնեն գնդակը, հնարավորություն կունենան ստանալ ՈՒԵՖԱ EURO 2012TM -ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը ներկա գտնվելու տոմսեր:

«Գտիր գնդակը» խաղ-մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է.

- Ներբեռնել ծրագրային հավելվածը. Orange Ֆուտբոլասերների Գավաթի պաշտոնական ծրագրային հավելվածը ներբեռնելուն պես ֆուտբոլասերները կստանան հաղորդագրություն, որով նրանց կտեղեկացվի, որ մրցույթն արդեն սկսված է եւ նրանք կարող են մասնակցել խաղին;

- Փնտրել եւ գտնել գնդակը. օգտվելով իրենց սմարթֆոններին հատուկ աշխարհագրական դիրքի որոշման հնարավորությունից` խաղի ընթացքում ֆուտբոլասերները կստանան հուշումներ այն մասին, թե ինչ հեռավորության վրա են գտնվում թաքնված գնդակից;

- Օգտագործել տեղանքի վերաբերյալ իրենց գիտելիքները. հուշումները ճիշտ կռահելու համար խաղի մասնակիցները ստիպված կլինեն կիրառել Երեւանի վերաբերյալ իրենց գիտելիքները, որոնց միջոցով կկարողանան գտնել թաքնված գնդակը: Ծրագրային հավելվածում առկա քարտեզը նաեւ ցույց կտա, թե տվյալ մասնակցի` գնդակի նկատմամբ գտնվելու դիրքի համեմատությամբ, ինչ դիրքում են գտնվում խաղի մյուս մասնակիցները: Այսպիսով, խաղի ողջ ընթացքում մասնակիցները կկարողանան անմիջականորեն հետեւել մրցույթի ընթացքին;

- Կիսվել ընկերների հետ. գնդակը գտնելուն պես` մասնակիցները ծրագրային հավելվածի միջոցով պետք է վերբեռնեն գտնված խաղագնդակի հետ իրենց լուսանկարը: Հաջողակներն իրենց այս լուսանկարն այնուհետ կարող են վերաբեռնել այն սոցիալական կայքերում, որտեղից իրենք օգտվում են` կիսելով ՈՒԵՖԱ EURO 2012-ի իրենց ֆուտբոլային ակնթարթը ընտանիքի անդամների, ընկերների եւ գործընկերների հետ:

Ֆուտբոլասերների կողմից ներկայացված լուսանկարներից ժյուրին կընտրի միայն մեկ հաղթողի, որը Հայաստանից ներկա կգտնվի առաջնությանը: Հաղթողին կհանձնվի ս.թ. հունիսի 10-ին կայանալիք Իսպանիա-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու ուղեգիր, որը ներառում է 2 տոմս, ինչպես նաեւ ուղեւորության, կացության եւ սննդի ծախսերը:
 
«Գտիր գնդակը» խաղ-մրցույթի առաջին երեւանյան խաղը տեղի է ունեցել մայիսի 19-ին: Այդ օրը գնդակը պահված էր Orange-ի Կոմիտաս 39 հասցեում գտնվող խանութում:

Վերը նշված պաշտոնական ծրագրային հավելվածը հասանելի է iOS, Android եւ Blackberry պլատֆորմների համար: Մրցույթի մասին մանրամասների եւ ծրագրային հավելվածը ներբեռնելու համար պետք է այցելել http://orangearmenia.am/uefa-euro-2012/chase-the-ball.