16:22 | 18.05.12 | Նորություններ | 1973
Երեւան: Մեդիամաքս: ԱրմենՏել ընկերությունը հանդես է եկել հաղորդագրությամբ` բջջային ցանցում առկա խնդիրների առնչությամբ:
«Մայիսի 18-ի առավոտյան ԱրմենՏել բջջային ցանցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ ընկերությունը տեղեկացնում է, որ կատարվող վերականգնողական աշխատանքների արդյունքում բաժանորդների մի մասի կապը վերականգնվել է: Սակայն այդ ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի որոշակի ժամանակ: Ընկերությունը շարունակում է կապի վերականգնման աշխատանքներ: Խնդիրների վերջնական լուծման վերաբերյալ կտարածվի հաղորդագրություն: Ընկերությունը պատճառած անհարմարությունների համար հատուցում կտրամադրի բաժանորդներին, որոնք վթարի պատճառով զրկված էին զանգեր կատարելու հնարավորությունից», - ասված է հաղորդագրության մեջ: