Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան
09:28 | 14.05.12 | Նորություններ | 2917
Երեւան/Մեդիամաքս/. Հարյուրավոր բաժանորդներ արդեն օգտվում են Ռուսաստանում Orange-ի ու Մեգաֆոնի համատեղ ռոումինգային առաջարկից, Մեդիամաքս-ին ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Օպերատորների համագործակցության արդյունքում Orange Armenia-ի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում եւ միանալով Megafon-ի ցանցին, զանգում են Orange-ի եւ Megafon-ի բաժանորդներին եւ զանգեր ստանում նրանցից 30 դրամ/րոպե սակագնով:
Ըստ Բրունո Դյութուայի, Օրանժ-ը պատրաստ է Մեգաֆոնի հետ համագործակցության օրինակը տարածել այլ երկրների վրա՝ բջջային կապի օպերատորների մոտ հետաքրքրության առկայության դեպքում: