«Դարձիր Կաննի աստղերից մեկը» Facebook մրցույթի հաղթողը
«Դարձիր Կաննի աստղերից մեկը» Facebook մրցույթի հաղթողն ու Բրունո Դյութուան
15:05 | 10.05.12 | Նորություններ | 2869
Երեւան/Մեդիամաքս/. Հայտնի է դարձել Օրանժ Արմենիա ընկերության կազմակերպած «Դարձիր Կաննի աստղերից մեկը» Facebook մրցույթի հաղթողը:
Նա Երեւանում բնակվող 20-ամյա Սարգիս Բաղդասարյանն է, որը գրել էր ստատուս հետեւյալ բովանդակությամբ.
«ԿԱՆՆ. Կինոարվեստը հավերժացնող, հանճարների օրրան եւ միշտ երիտասարդ՝ ինչպես նրա ոսկեփայլ արմավենին: Իսկ Orange-ը` իմ երազանքներն իրականացնելու, ոգեշնչելու, եւ կինոյի այդ հեքիաթային շքահանդեսին ներկա լինելու միակ հնարավորություն ընձեռողը»:
Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան Orange-ի գլխավոր խանութում արարողության ժամանակ Սարգսին հանձնեց մրցանակը` Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար: Սարգիսը Կաննում կլինի մայիսի 24-ին:
Մրցանակի հանձնման արարողությանը ներկա մյուս մասնակիցները, ովքեր հայտնվել էին ամենաշատ քվե ստացած տասնյակում, ստացան նվեր Orange-ի եւ «Մոսկվա» կինոթատրոնի կողմից. երկու հոգու համար կինոյի բաժանորդագրություն վեց ամսով:
«Շնորհավորում ենք բոլոր տասը հաղթողներին եւ հատկապես Սարգսին: Մեր բաժանորդին Կաննում կընդունեն իսկական աստղի նման », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: