11:01 | 04.05.12 | Նորություններ | 3606

Երեւանում կանցկացվի էլեկտրոնիկայի միջազգային համաժողով

Երեւան: Մեդիամաքս: 2012թ. հոկտեմբերին Երեւանում կանցկացվի էլեկտրոնիկա արտադրող ընկերությունների ղեկավարների միջազգային համաժողով:

Համաժողովի կազմակերպիչն է անգլիական Future Horizons Ltd. ընկերությունը, ֆորումը նվիրված կլինի էլեկտրոնիկայի ոլորտի արժեշղթային՝ սկսած հետազոտություններից մինչեւ վերջնական շուկաներ եւ ծառայություններ մատուցողներ, հաղորդում է Մեդիամաքս-ը՝ վկայակոչելով http://www.eetimes.com-ը: 

Երեւանյան համաժողովը էլեկտրոնիկայի ոլորտի ղեկավարների 21-րդ միջազգային ֆորումն է լինելու եւ կանցնի «Անկումը հնարավորություն դարձնելով; նոր լուծումներ, շուկաներ եւ տարածաշրջաններ» թեմայով:

Էլեկտրոնիկայի միջազգային համաժողովը կանցնի ՀՀ կառավարության եւ Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ:

Ֆորումում, մասնավորապես, ելույթներով հանդես կգան GlobalFoundries-ի փոխնախագահ Մոջի Չիանը (Mojy Chian), Mentor Graphics-ի փոխնախագահ Ջո Սավինսկին (Joe Sawicki), Numetrics Management Systems-ի գլխավոր տնօրեն Ռոն Քոլեթը (Ron Collett):