17:19 | 03.05.12 | Նորություններ | 1284

Հայտնի են «Երևակայության գավաթ Հայաստան 2012» մրցույթի հաղթողները

Երեւան: Մեդիամաքս:Մայիսի 2-ին հայտարարվել են Microsoft-ի «Երևակայության գավաթ Հայաստան 2012» մրցույթի հաղթողները, որոնք  կներկայացնեն Հայաստանը հուլիսին Ավստրալիայում կայանալիք համաշխարհային եզրափակչին:
 
Առաջին տեղը գրավել է mLab թիմը, որն առաջարկել հեռախոսի կամ համակարգչի միջոցով խմելու ջրի որակը ստուգող ծրագրային լուծում:

Երկրորդ տեղն է զբացեցրել The Insanely Great Team թիմը, որն առաջարկում է կեղծիքների, մասնավորապես դեղամիջոցների կեղծման դեմ պայքարի մեթոդ, որն իրականացվում է արտադրողի կողմից գաղտնի կոդի ներդրման միջոցով:

Երրորդ տեղն է զբաղեցրել RAU թիմը, որն առաջարկել է գնորդի կողմից ապրանքի բաղադրության վնասակարության ստուգման պարզեցված մեթոդ` Windows օպերացիոն համակարգով հեռախոսի կիրառմամբ:
 
Երևակայության գավաթ մրցույթի հայաստանյան ընտրական փուլն անցկացվում է 5 տարի շարունակ: Այս տարի մրցույթի կազմակերպիչները՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Մայքրոսոֆթ ԱրԷյ-ը, ստացել են առավելագույն թվով հայտեր: