09:24 | 25.04.12 | Նորություններ | 934

«Օդնոկլասնիկի»-ն կտեղայնացվի հայերենով

Odnoklassniki.ru սոցիալական ցանցը կտեղայնացվի հայերեն լեզվով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով Կոմերսանտ-ը, այդ մասին ասել է ցանցի բաժնետեր Mail.ru Group-ի փոխնախագահ Իլյա Շիրոկովը:

Տեղայնացման ծրագիրը մեկնարկում է Ուզբեկստանից, այնուհետեւ կտարածվի Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ղազախստանի վրա:

Ուզբեկստանում կայքի տեղայնացումը կանցնի 2 փուլով. արդեն հասանելի է ուզբեկերենով կայքի շարժական տարբերակը, իսկ մինչեւ մայիսի վերջ կթարգմանվի նաեւ հիմնական վեբկայքը: Սոցցանցի տեղայնացված շարժական հավելվածները հասանելի կլինեն նաեւ Android, iOS, Windows Phone եւ Symbian օպերացիոն համակարգերի համար: