17:57 | 17.04.12 | Նորություններ | 1876

Կարտադրվեն համակարգչային հայատառ ստեղնաշար

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) այսօր կայացած նիստում քննարկվել է համակարգչային հայատառ ստեղնաշարի ստեղծման հարցը:

Նիստի ընթացքում տեղեկացվել է, որ ներկայումս համակարգիչներ եւ համակարգչային սարքավորումներ արտադրող առաջատար որոշ ընկերություններ հանդես են գալիս համակարգչային հայատառ ստեղնաշար արտադրելու նախաձեռնությամբ, հայտնել են ՀՀ կառավարությունում:

Հաշվի առնելով, որ արտադրողների հետ բանակցությունների համար անհրաժեշտ է ընտրել տառերի դասավորության Armenian Typewriter կամ Armenian Phonetic տարբերակներից մեկը, վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին հարցի շուրջ ձեւավորել միասնական մոտեցում՝ արտադրողների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու համար: