16:57 | 12.04.12 | Նորություններ | 1402

Հայաստանի ՏՀՏ լիդերների հերթական ֆորումը կանցնի ապրիլի 13-15-ին Դիլիջանում

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի ՏՀՏ-ոլորտի լիդերների հերթական ֆորումը կանցնի ապրիլի 13-15-ին Դիլիջանում եւ նվիրված կլինի տեխնոլոգիական լուծումների եւ ապրանքների առեւտրայնացմանը:
 
Ֆորումի տեղի կունենա Դիլիջանի «Best Western Pardise» հյուրանոցային համալիրում, հայտնել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ):
 
Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ հայաստանյան ընկերությունների, հետաքրքրված տարբեր ոլորտների ընկերությունների, պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների շուրջ 70 ներկայացուցիչներ։