12:23 | 21.03.12 | Նորություններ | 8475
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Վավերականության երկարացում» ծառայությունը` նախատեսված հատուկ ավագ սերնդի բաժանորդների համար:
70 տարեկան եւ անց բաժանորդները ցանկացած պահի կարող են անվճար երկարացնել կանխավճարային քարտի վավերականության ժամկետը` պահպանելով հաշվի գումարը: Ուղարկելով *456# հրահանգը` բաժանորդը կունենա 100 օր վավերականության ժամկետ:
Ավելացված օրերն ավարտին մոտենալու դեպքում կարելի է կրկին օգտվել ծառայությունից ու վավերականության ժամկետը հասցնել 100 օրվա: