14:47 | 19.03.12 | Նորություններ | 809
Երեւան/Մեդիամաքս/. ILSIS Consulting ընկերությունը Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համատեղ մարտի 29-ին կազմակերպում է վարպետության դաս «Բիզնես հնարավորությունների ռազմավարական կառավարում ՏՏ շուկայում» թեմայով:
Ինչպես տեղեկացրին Microsoft ինովացիոն կենտրոնում, վարպետության դասը կանցկացնի Ֆրանսիայի ILSIS Consulting-ի և ILSIS Business Institute-ի նախագահ Շարլ Փափազյանը:
Լրացուցիչ տեղեկատվության և գրանցման համար պետք է այցելել հետևյալ հղումը http://www.micarmenia.am/arm/announcements/110/Managing_Strategic_IT_Related_Business_Opportunities.aspx:
Գրանցման վերջնաժամկետը մարտի 26-ն է: