16:39 | 14.03.12 | Նորություններ | 2957
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունների համագործակցության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում ՀՀ պետական մարմինների, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատակիցներն այժմ կարող են ձեռք բերել առողջության պետական ապահովագրության պայմանագիր` ընտրելով առաջարկվող ապահովագրական փաթեթներից մեկը:
Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել պետական մարմնի կամ պետական կազմակերպության կողմից տրամադրված կտրոնը, աշխատակցի անձնագիրը եւ ընտանիքի անդամի անձնագիրը, եթե ապահովագրվում է նաև աշխատակցի ընտանիքի անդամը, հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում: