11:49 | 21.02.12 | Նորություններ | 3329

Մեդիամաքս-ն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգեւատրեցին Love and Tech ծրագրի հաղթողին

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր պարգեւատրել են համատեղ «Սերը եւ տեխնոլոգիաները» (Love and Tech) ծրագրի հաղթողին:

Ծրագրի մասնակիցները պետք է շարադրություն ներկայացնեին «Սերը եւ տեխնոլոգիաները» թեմայով: Ընդհանուր առմամբ ներկայացվել էր 190 շարադրություն: Աշխատանքները գնահատվում էին 3 չափանիշներով` գաղափարը, ստեղծագործական մոտեցումն ու ոճը:

Առաջին փուլից հետո առանձնացվեցին 24 լավագույն աշխատանքները, իսկ բացարձակ հաղթող ճանաչվեց Վարդան Գրիգորյանի աշխատանքը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր Մեդիամաքս-ի գրասենյակում Վարդան Գրիգորյանին հանձնեց մրցանակը` iPad 2 (Wi-Fi + 3G 32GB) պլանշետային համակարգիչը: