Երեւան/Մեդիամաքս/. Սիրո տոների առթիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս կանխավճարային բաժանորդներին մեկ ամիս շարունակ անսահմանափակ շփվել իրենց սիրելիների հետ:
Փետրվարի 13-ին կամ 14-ին բաժանորդները կարող են ընտրել մեկ սիրելի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից` ուղարկելով *114*հեռախոսահամար# հրահանգը, եւ մինչեւ մարտի 14-ը անվճար զանգահարել տվյալ համարի բաժանորդին:
Հրահանգն ուղարկելիս գանձվում է 350 դրամ:
«Սիրում եմ…» կանխավճարային սակագնային պլանի եւ «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդները չեն կարող մասնակցել ծրագրին:
Որպես սիրելի համար հնարավոր չէ ընտրել «Սիրում եմ…» սակագնային պլանի եւ կորպորատիվ փաթեթների հեռախոսահամարներ: