Տոմսկի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանը
10:52 | 14.02.12 | Նորություններ | 1290
Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 10-ին Տոմսկի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունեցել «Ռենտգենյան օպտիկա» հայ-ռուսական գիտակրթական լաբորատորիայի բացման արարողությանը:
ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի հաղորդմամբ, լաբորատորիայի գործունեության հիմնական ուղղությունն է լինելու հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտությունների զարգացումը, այդ թվում՝ ռենտգենյան ճառագայթման գեներացիայի նոր աղբյուրների եւ եղանակների մշակումը, ռենտգենյան օպտիկայի տարրերի մշակումը, դիագնոստիկայի նպատակով մոնոքրոմային ռենտգենյան ճառագայթման փնջերի ստացումն ու կիրառումը եւ այլն:
Լաբորատորիայի բազայի վրա կիրականացվեն նաեւ կրթական ծրագրեր՝ «արագացուցիչների ֆիզիկա» եւ «բժշկական ֆիզիկա» ուղղություններով:
«Ռենտգենյան օպտիկա» լաբորատորիան ղեկավարելու է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը, որն էլ հանդիսանում է լաբորատորիայի ստեղծման նախաձեռնողներից:
Լաբորատորիան իր գործունեությունը ծավալելու է երկու երկրներում. 2013 թ. Երեւանում բացվելու է լաբորատորիայի հայաստանյան մասը: Հետագայում լաբորատորիայում իրականացվող հետազոտական ծրագրերին կմասնակցեն նաեւ այլ երկրների գիտնականներ: