Երեւան/Մեդիամաքս/. Աշխարհի ամենաարագ աճող սոցիալական մեդիայի եւ թվային վերլուծության Socialbakers ընկերությունը հայտարարել է Մյունխենում իր գերմանական գրասենյակի բացման մասին:
Socialbakers-ը, որն ունի ավելի քան 750 հաճախորդներ եւ 275,000 ձեւակերպված մարկետինգային օգտագործողներ 75-ից ավելի երկրներում, Facebook-ի եւ սոցիալական վերլուծությունների համար առաջնային աղբյուր է ամբողջ Եվրոպայում:
Ընկերության Engagement Analytics եւ Engagement Builderproducts ապրանքատեսակները օգնում են ապրանքանշաններին չափել իրենց առցանց ազդեցությունը եւ սոցիալական մեդիայում տարվող արշավների արդյունավետությունը:
Engagement Analytics-ը վերլուծական փաթեթ է, որը ընկերություններին համակողմանի տեղեկատվություն է տրամադրում իրենց, ինչպես նաեւ մրցակիցների սոցիալական մեդիայում գործունեություն եւ հաջողությունների մասին, գտնում է ազդեցություն ունեցող օգտատերերին, առավել ազդեցիկ հաղորդագրությունները եւ թվիթները:
Engagement Builder-ը կառավարման պլատֆորմ է: Երրորդ անձինք, ինչպիսիք են սոցիալական մեդիայի գործակալությունները, կարող են ստեղծել այս հարթակի վրա հիմնված հավելումներ եւ գործարկել այն Ֆեյսբուքի մի քանի էջերում:
«Այն ընկերությունները, որոնք ցանկանում են հասնել վաճառքի առավելագույն մակարդակին` գիտեն, որ պետք է ագրեսիվ քաղաքականություն վարեն հաճախորդներ ներգրավելու համար: Շատերը սկսեցին ներգրավել սոցիալական մեդիան, որպեսզի ավելի մոտ լինեն իրենց թիրախային խմբերին` այդպիսով ավելացնելով հաճախորդների հավատարմությունը“, - ասել է Socialbakers-ի գլխավոր տնօրեն Ջան Ռեզաբը: «Սոցիալական մեդիայի մեր վերլուծությունը օգնում է շուկայի մասնագետներին ավելի լավ հասկանալ եւ կազմակերպել իրենց ներկայությունը սոցիալական մեդիայում` իրենց անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար”:
www.socialbakers.com կայքում կարելի է ծանոթանալ բազմաթիվ անվճար վիճակագրական տվյալներին: Մարկետինգի ղեկավարները կարող են գրանցվել` 14 օր անվճար փորձնական հաշիվ ունենալու համար: