12:49 | 08.02.12 | Նորություններ | 946

Webometrics-ի աղյուսակում ԵՊՀ-ն 2856-րդ տեղից բարձրացել է 1880-րդ հորիզոնական

Երեւան: Մեդիամաքս: Փետրվարին հրապարակված աշխարհի համալսարանների վեբոմետրիքս դասակարգման (Webometrics Ranking of World Universities) մեջ Երեւանի պետական համալսարանն իր ցուցանիշներով նախկին 2856-րդ տեղից բարձրացել է 1880-րդ հորիզոնական: 

Վարկանշվել են աշխարհի շուրջ 20.000 համալսարաններ, որոնցից շուրջ 5000-ը եվրոպական են, 7000-ը` ամերիկյան:

Վրաստանի առաջատար բուհը` Թբիլիսիի պետական համալսարանը, աղյուսակի 2464-րդ հորիզոնականում է, Ադրբեջանի` ամենաբարձր վարկանիշ ունեցող Խազար համալսարանը (Khazar University) զբաղեցնում է 6233-րդ տեղը, իսկ Բաքվի պետական համալսարանը` 8833-րդն է:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին ԵՊՀ-ից, Webometrics-ի դասակարգման աղյուսակը կազմելիս հաշվի են առնվում հիմնական 4 չափանիշներ` պաշտոնական կայքի էջերի քանակը որոնման Google.com, Yahoo.com, Live.com (msn), Exalenq.com կայքերում, այլ ռեսուրսներից դեպի բուհի պաշտոնական կայք կատարված արտաքին հղումների քանակը, կայքում առկա փաստաթղթերի քանակն ու գիտական աշխատանքների հղման ինդեքսը: