17:44 | 06.02.12 | Նորություններ | 2198
Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամը հայտնում է, որ «Կենգուրու 2012» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել ցանկացող դպրոցների գրանցումը սկսված է:
Մրցութային առաջին փաթեթը, որը պարունակում է դպրոցի հայտի ձեւը, անցկացման մանրամասն կարգը եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ, արդեն ուղարկվել է ՀՀ եւ Արցախի ավելի քան 1250 դպրոցներին:
Այս տարի մրցույթը Հայաստանում կանցկացվի մարտի 15-ին:
Մրցույթին մասնակցելու համար երեխաների վճարման վերջնաժամկետն է փետրվարի 17-ը, դպրոցները հայտերը պետք է ներկայացնեն մարզային համակարգողներին մինչեւ փետրվարի 23-ը:
«Կենգուրուի» խնդիրները, ինչպես նախորդ երկու տարիներին, լինելու են երկլեզու բոլոր երեխաների համար` հայերեն եւ ռուսերեն:
Եթե դպրոցը դեռեւս չի ստացել «Կենգուրուին» մասնակցելու հրավեր-փաթեթը, այդ մասին կարելի է տեղեկացնել «Այբ» կրթական հիմնադրամին` 54-37-07, (093) 01-08-61 կամ (093) 01-08-63 հեռախոսահամարներով:
Մանրամասներին եւ մրցույթի կազմակերպման գործընթացին հետեւեք www.kangaroo.am կայքում: