10:10 | 12.01.12 | Նորություններ | 931
Երեւան: Մեդիամաքս: «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը հայտարարել է գիտական լրագրության մրցույթ։
Մրցույթը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր ս.թ. հունվարի 1-ից մինչև ս.թ. մայիսի 1-ը տպագիր կամ համացանցային մամուլում, բլոգներում, հեռուստա- և ռադիոհաղորդումներով, կամ այլ հարթակներում կներկայացնեն հայաստանյան գիտության խնդիրներն ու ձեռքբերումները, վերլուծություններ մեր գիտության վիճակի, գիտության վերաբերյալ հանրության ու պետական կառույցների վերաբերմունքի, հասարակությունում գիտնականի վարկի, Հայաստանում գիտության ֆինանսավորման ուղիների հնարավոր դիվերսիֆիկացիայի, երկրում նորարական (ինովացիոն) գործունեության հնարավորությունների, սփյուռքի ու արտասահմանյան գիտնականների կարծիքներն ու մեկնաբանությունները, ինչպես նաև գիտության կազմակերպման այլ խնդիրների վերաբերյալ։
Մրցույթի մանրամասները հասանելի են այստեղ:
Ծրագիրն իրականացվում է «Տաշիր» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Մրցույթի մեկնարկային մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 միլիոն ՀՀ դրամ։ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»-ը աշխատանք է տանում ծրագրի ֆինանսավորման ծավալների մեծացման ուղղությամբ։