Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այսուհետ կառաջարկվեն Apple ընկերության iPad 2 եւ iPod սարքերը, ինչպես նաեւ մի շարք առաջատար արտադրողների (Toshiba, HP, Dell, IBM, Acer, Samsung) նեթբուքերի եւ նոութբուքերի լայն տեսականի:
Սարքերը կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետեւյալ սպասարկման կենտրոններում.
- Երեւան, Ամիրյան 3
- Երեւան, Արգիշտիի 4/1 (միայն նեթբուքեր եւ նոութբուքեր)
- Երեւան, Հյուսիսային պողոտա 6
- Երեւան, Սայաթ-Նովայի 12
- Գյումրի, Հայ-թեք ակումբ / Սայաթ-Նովայի 9/9ա
Սարքերը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ձեռք բերելու դեպքում տրամադրվում է հետերաշխիքային սպասարկման կտրոն:
Համակարգիչները կարելի է գնել նաեւ ապառիկ, որի պայմանները հաստատվում են 1 աշխատանքային օրվա ընթացքում` 10-15 րոպեում, հաճախորդի վարկունակությունը ստուգելուց հետո: