19:25 | 28.12.11 | Նորություններ | 3349

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ազդարարեց Հայաստանում առաջին 4G/LTE ցանցի կոմերցիոն մեկնարկը

Երեւան: Մեդիամաքս: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր հայտարարեց Հայաստանում 4G/LTE առաջին ցանցի կոմերցիոն գործարկման մասին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի թողունակությունը ներբեռնման դեպքում կազմում է մինչեւ 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` մինչեւ 50 Մբիթ/վրկ: Իրական պայմաններում, 3G տեխնոլոգիաների համեմատությամբ` 4G/LTE տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ ներբեռնման եւ վերբեռնման մոտ 10 անգամ ավելի բարձր արագություն:

Նախնական շրջանում, 4G/LTE ցանցը կգործի Երեւանի կենտրոնում: Հետագայում տեխնոլոգիան կներդրվի Գյումրիում եւ Վանաձորում, ինչպես նաեւ այլ մարզկենտրոններում:

4G/LTE մոդեմը տեսականորեն ապահովում է  ներբեռնման դեպքում մինչեւ 100 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` մինչեւ 50 Մբիթ/վրկ արագություն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE «Ինտերնետ էքսպրես» փաթեթի նկարագրությունն է`

- Անլար մոդեմի արժեքն է 80.000 դրամ;
- Միացման վճարը կազմում է 20000 դրամ: Այն ենթակա է վճարման` միայն մոդեմի վարձակալության դեպքում;
- Ամսական վճար` 15000 դրամ;
- Երաշխիքային կանխավճար`15.000 դրամ (հաշվանցվում է 4-րդ ամսին);
- Առավելագույն արագությունը` մինչեւ 6 Մբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ