14:38 | 22.12.11 | Նորություններ | 3534
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Թեժ ձմեռ» ծառայության գործարկման մասին բջջային կապի այն բաժանորդների համար, ովքեր օգտվում են ռոումինգ ծառայությունից հետեւյալ երկրներում` Թուրքիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Սիրիա, Թունիս, Թայլանդ, Վիետնամ, Եգիպտոս, Հնդկաստան, Հորդանան, Կամբոդժա եւ Մալազիա:
Ծառայությունը թույլ է տալիս վերոնշյալ երկրներում ռոումինգ ծառայությունից օգտվող բաժանորդներին ստանալ զանգեր 0 դրամ սակագնով խոսակցության առաջին 2 րոպեների դիմաց: Սկսած երրորդ րոպեից մուտքային զանգի տարիֆիկացումն իրականցվում է սակագնային գուտուն համապատասխան, հայտնել են ընկերությունում:
«Թեժ ձմեռ» ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային կապի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգ ծառայությունը: «Թեժ ձմեռ» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից հավաքել *555# հրահանգը: Ծառայության ակտիվացման արժեքն է 3000 դրամ, այն ակտիվ է 7 օր: Ծառայության համար բաժանորդավճար չի գանձվում: