Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցային համալիր
12:18 | 18.11.11 | Նորություններ | 883
Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 19-ից 20-ը Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարը:
Ճամբարի մասնակիցները երկու օր կմշակեն են ծրագրային փաթեթներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները ծառայեցնելով սոցիալական խնդիրների լուծմանը: Ճամբարի ավարտին կներկայացվեն վերջնական տեսք ունեցող վեբ նախագծեր, որոնք կարող են կիրառվել տարբեր ոլորտներում:
Ճամբարի քննարկմանն են ներկայացվել հետեւյալ 6 ծրագրերը`
- Նախընտրական խոստումների մոնիտորինգի հարթակ - Արամ Թովմասյան;
- Պետական պոլիկլինիկաներում սպասարկման եւ հիվանդների շահերի պաշտպանության մոնիտորինգ եւ հանրայնացում - Անի Դավթյան;
- Հիպերտեղայնացված համայնքային նորությունների հարթակ - Գայանե Միրզոյան;
- Հասարակական տրանսպորտի չվացուցակ - Լիլիթ Մանուկյան;
- Սոցիալական ցանց «Հազար ու մի մանրուք» - կենցաղային խորհրդատվական սոցիալական ցանց - Սամվել Մարտիրոսյան:
- Wish2Real – ինտերնետային կայք, որի միջոցով սոցիալական կարիք ունեցող մարդիկ կարող են գտնել օգնության հնարավորություն առաջարկող մարդկանց կամ կազմակերպություններ - Ստեփան Սմբատյան:
Ճամբարի ավարտին սահմանափակ թվով ծրագրեր կստանան ֆինանսական աջակցություն Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի եւ ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի կողմից:
«Մարդամեջ»-ի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ http://mardamej.wordpress.com/ կայքում: